Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի պահպանմանը։
Նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ժամը 12:00-ից ռուսական խաղաղապահ զորախումբը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմից արձանագրել է հրադադարի խախտման բազմաթիվ փաստեր։ Ռուս խաղաղապահները կազմակերպել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության տարհանումը ամենավտանգավոր շրջաններից և բուժօգնություն ցուցաբերել տուժած քաղաքացիներին։
Օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախումբը տարհանել է 469 մարդ, այդ թվում՝ 185 երեխայի։ Հատուկ նշանակության բուժկետի բուժաշխատողները օգնություն են ցուցաբերել 9 վիրավոր քաղաքացու, այդ թվում՝ 4 երեխայի։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հակամարտող կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, միջոցներ ձեռնարկել իրավիճակը դեէսկալացնելու և բանակցային գործընթացը շարունակելու համար։