Շաբաթ, 30 Սեպտեմբերի 2023

USD396.89

EUR416.50

RUB3.99

Երևան 11 ℃

Рус Eng

ՌԴ ՊՆ-ն Արցախում արձանագրել է հրադադարի խախտում և նշել մեկ վիրավորի մասին

Արցախ

18 Սեպտեմբերի, 20:15

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։ 

Ինչպես նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, ԼՂ Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք։ Նշվում է, որ վիրավորվել է մեկ հայ զինծառայող։ 

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23-2 կայանք։ Նշվում էր, որ հայկական կողմում կա մեկ վիրավոր։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը