Արցախ

Դիվերսիայի մասին հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ ԱՀ ՊԲ–ն հերքել է Ադրբեջանի ԱԱԾ–ին

Ադրբեջանի ԱԱԾ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կատարել են դիվերսիոն ներթափանցում և Ահմեդբեյլի֊Ֆիզուլի֊Շուշի ավտոճանապարհի 58֊րդ կմ. հատվածում իբրև թե տեղադրել հակատանկսյին ական, որի պայթյունի հետևանքով սեպտեմբերի 18֊ին` ժամը 03:45-ի սահմաններում մահացել է երկու քաղաքացիական անձ, հերթական ապատեղեկատվությունն է․ ասված է ԱՀ ՊԲ հաղորդագրության մեջ։