Արցախ

ԱՀ նախագահի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակն ու անվտանգային մարտահրավերները

ԱՀ նախագահի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակն ու անվտանգային մարտահրավերները

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 17-ին Անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
«Շփման գծի երկայնքով օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը:
 
Քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակն ու անվտանգային մարտահրավերները, դրանց դիմակայման ուղղությամբ անելիքները:
 
Նախագահը բարձր է գնահատել ուժային կառույցների կողմից կատարված աշխատանքը, տվել հանձնարարականներ:
 
Անդրադարձ է կատարվել նաև երկրում տիրող ծանր հումանիտար իրավիճակին և այն մեղմելու ուղղությամբ իրականացվող քայլերին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական