Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։
Ինչպես նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի խախտման երկու դեպք․ Մարտակերտի շրջանում տուժածներ չկան, Մարտունու շրջանում հրետակոծության հետևանքով վիրավորվել է մեկ զինծառայող։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։