ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ասկերան քաղաքով Արցախի Հանրապետություն է մուտք գործել ռուսական Կարմիր խաչի մեկ բեռնատար մեքենա՝ բեռնավորված ռուսական արտադրության հումանիտար բեռներով:
Ստորև ներկայացված են ապրանքատեսակների ցանկը.
1. Սննդամթերքի տուփեր - 1000 հատ
Մեկ տուփը ներառում է՝
- արևածաղկի ձեթ 0,9 լ - 1 հատ
- շաքարավազ 1 կգ - 1 հատ
- ցորենի ալյուր 2 կգ - 1 հատ
- մակարոնեղեն 500 գր - 3 հատ
- հնդկաձավար 1 կգ - 1 հատ
- ցորեն 1 կգ - 1 հատ
- սպիտակաձավար 1 կգ - 1 հատ
- վարսակի փաթիլներ 0,5 կգ - 1 հատ
- մսի պահածո 0,5 կգ - 5 հատ
Մեկ կոմպլեկտի տուփի ընդհանուր քաշը՝ 11,4 կգ
2. Սպիտակեղեն - 270 տուփ
Մեկ տուփը ներառում է՝
- Անկողնային պարագաներ - 1 հատ
- բարձ - 1 հատ
- վերմակ - 1 հատ
3. Հիգիենայի պարագաների - 200 հատ
Մեկ տուփը ներառում է՝
- ատամի խոզանակ - 3 հատ
- օճառ - 10 հատ:
- ջերմաչափ - 1 հատ
4. Մանկական ապրանքներ - 192 տուփ
Մեկ տուփը ներառում է՝
- մանկական կիսել - 1 հատ
- վիտամիններ - 3 հատ
- ատամի խոզանակ - 1 հատ
- մանկական խյուս - 8 հատ
- մանկական ձկան յուղ (կապսուլաներով) - 1 հատ
- մանկական փոշի - 1 հատ»:
Ըստ նախարարության՝ հումանիտար օգնությունը տրամադրվելու է բնակչությանը, որի վերաբերյալ հավելյալ կտեղեկացնեն: