Արցախ

Քննարկվել են Ադրբեջանի ԶՈւ տեղաշարժերն ու կուտակումները

Սեպտեմբերի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և ծառայողական խորհրդակցություն է անցկացրել հանրապետության ուժային կառույցների ղեկավար կազմի հետ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է տարածաշրջանում ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի ԶՈւ կողմից սեպտեմբերի 5-ից առայսօր իրականացվող տեղաշարժերին և կուտակումներին։ 

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հումանիտար ճգնաժամի պայմաններում և իրադրության հնարավոր զարգացումների դեպքում խաղաղ բնակչության անվտանգության ապահովման հարցերին, ինչպես նաև  առկա իրավիճակում հանրապետության պաշտպանական գերատեսչության  խնդիրներին։