Արցախ

Արցախ ռուսական Կարմիր խաչի միջոցով տրամադրված օգնությունը կենսական նշանակության ապրանքներ են

Արցախ ռուսական Կարմիր խաչի միջոցով տրամադրված օգնությունը կենսական նշանակության ապրանքներ են

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են․ «Ինչպես նախապես հայտատարվել էր, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ:

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:

Մանրամասները կներկայացվեն Արցախի հանրային հեռուստատեսության եթերում»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական