Արցախ

Սեպտեմբերի 11-ին Արցախի քաղաքացիները կարող են հաց գնել նախորդ օրերին չօգտագործած կտրոններով

Սեպտեմբերի 11-ին Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի համար 7 կտրոնով: Հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ 
 
«Այն քաղաքացիները, ովքեր չեն կարողացել օգտվել նախորդ օրերի համար նախատեսված համար 1, 2, 3, 4, 5 և 6 կտրոններից, կարող են այդ կտրոններով հացը գնել նույնպես սեպտեմբերի 11-ին»,- ասված է հաղորդագրությունում: