Ղարաբաղում նախագահական ընտրություններն Ադրբեջանի սահմանադրության, նրա օրենքների, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպիտ խախտում են:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«Ընտրությունների անցկացումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանն ու իր ստեղծած ռեժիմը շահագրգռված չեն խաղաղության գործընթացով և գնում են սադրանքների ու իրավիճակի սրման ճանապարհով»,- ասվում է հաղորդագրությունում: