Արցախ

«Բացարձակ կեղծիք է»․ Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 9֊ին` ժամը 17:25֊ի սահմաններում փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, բացարձակ կեղծիք է։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ-ն։ 

«Ադրբեջանի ՊՆ֊ն իրականության հետ որևէ առնչություն չունեցող հաղորդագրությունների տարածմամբ հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար»,- ասված է հաղորդագրությունում։