Արցախ

Արցախի նախագահականը զգուշացնում է անօրինական հանրահավաքի անթույլատրելության մասին

Արցախի նախագահի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Հայտնում ենք, որ Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թ. դեկտեմբերի 13-ի <<Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների մասին>> ՆՀ-1792-Ն հրամանագրի 4-րդ կետի համաձայն՝ սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը:

Հավաքներ կազմակերպել թույլտրվում է բացառապես Արցախի Հանրապետության կառավարության կողմից և հետևյալ դեպքերում՝
1) Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերին.
2) Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ցանկացած հավաք, որը չի համապատասխանում սույն հրամանգրի պահանջներին, դիտվելու է անօրինական, և մասնակիցները ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության:

Ուստի, կոչ ենք անում հանրությանը՝ չտրվել սադրանքների լրացուցիչ լարվածությունից ու անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար:

ԱՀ պետական լիազոր մարմինները, իրենց իրավասության շրջանակներում, ձեռնարկելու են բոլոր անհրաժեշտ միջոցները Հանրապետությունում սահմանադրական ու հանրային կարգը պահպանելու և անօրինական գործողություններ թույլ չտալու ուղղությամբ»։