Արցախ

Ադրբեջանի ՊՆ–ն կեղծ հաղորդագրությունների տարածմամբ շարունակում է սադրանքի տեղեկատվական նախապատրաստությունը․ ԱՀ ՊԲ

Արցախի ՊԲ–ից հայտնում են․ «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 8֊ին, ժամը 00:25֊ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ է կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։

Ադրբեջանի ՊՆ–ն կեղծ հաղորդագրությունների տարածմամբ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն»։