Արցախ

Ադրբեջանը տեղեկատվական հենք է նախապատրաստում սադրանքի համար

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 6֊ին՝ ժամը 19։50֊ի սահմաններում կրակ են բացել օկուպացված Քաշաթաղի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն։ 

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ֊ն հրապարակել էր ևս մեկ ստահող հաղորդագրություն՝ պնդելով, թե ՊԲ ստորաբաժանումները փորձել են նույն շրջանի տարածքում կատարել ինժեներական աշխատանքներ։

«Ակնհայտ է, որ օրվա ընթացքում երկրորդ անգամ տարածելով կեղծ հաղորդագրություն՝ ադրբեջանական կողմը տեղեկատվական հենք է նախապատրաստում հերթական սադրանքի համար»,- ասված է հաղորդագրությունում։