Արցախ

Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի  5֊ին` ժամը 19:35-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Մարտունու շրջանում, ինչն իբր կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն  է։  Այս մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։