Սեպտեմբերի 6-ից կդադարեն գործել հացի կտրոնների տրամադրման այն կետերը որոնք տեղակայված են դպրոցներում։ Այս մասին տեղեկացնում է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։
«Սեպտեմբերի 6-ին հացի վաճառքը կիրականացվի համար 2 կտրոնով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այն քաղաքացիները, ովքեր չեն հասցրել օգտվել սեպտեմբերի 5-ի համար նախատեսված համար 1 կտրոնից, կարող են այդ կտրոնով հացը գնել նույնպես սեպտեմբերի 6-ին:
Սեպտեմբերի 6-8-ը ներառյալ կտրոնների տրամադրումը կշարունակվի Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում (Ազատամարտիկների փ. 54) և Արցախի բնակարանային հարցերի կոմիտեում (Ազատամարտիկների փ. 39)։
Խնդրում ենք ներկայանալ աշխատանքային ժամերին՝ հաշվի առնելով տվյալ հասցեներում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների գրաֆիկը»,- ասված է հայտարարությունում։