Արցախ

«Ակնկալում ենք, որ Մայր հայրենիքն ու Սփյուռքը հավատարիմ կմնան միասնականության երդմանը»․ Արցախի ՄԻՊ

«Ակնկալում ենք, որ Մայր հայրենիքն ու Սփյուռքը հավատարիմ կմնան միասնականության երդմանը»․ Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը 265 օր շրջափակման մեջ ապրող հայրենակիցներին դիմել է տեսաուղերձով:
 
«265 օր շրջափակման մեջ ապրող հայն Արցախում ստանձնել և համառությամբ, իրեն բնորոշ կողահաստությամբ տանում է իր բաժին պատասխանատվությունը՝ միաժամանակ ակնկալելով, որ նվիրական եռյակի մյուս հենասյուները ևս՝ Մայր հայրենիքն ու Սփյուռքը, հավատարիմ կմնան միասնականության երդմանը։
 
Ըստ այդմ՝ ուզում եմ խնդրել բոլոր֊բոլորին՝ ամենօրյա հստակ և հասցեական գործով աջակցել արցախահայությանը և տեր կանգնել նրա ճակատագրին»,- ուղերձում նշել է Գեղամ Ստեփանյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական