Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ վաղը` սեպտեմբերի 2-ին, ժամը 10:00-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվելու է Հանրապետական մաղթանք, հայտնում են Արցախի թեմից։
«Հավարտ արարողության կայցելենք Եղբայրական գերեզման-հուշահամալիր, որտեղ կկատարվի հոգեհանգստյան կարգ։ Հրավիրում ենք մասնակից լինելու Արցախի խաղաղության և բարօրության համար կատարվող աղոթքին»,- ասված է հայտարարության մեջ: