Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց վաղը նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին, որին զուգահեռ տեղեկացրեց, որ մինչև դա աշխատանքից ազատել է պետնախարար Գուրգեն Ներսիսյանին և այդ պաշտոնում նշանակել ԱԽ քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանին։
RadarArmenia-ն ներկայացնում է, թե ինչ կենսագրություն ունի Արցախի նորանշանակ պետնախարարը։
Սամվել Սերգեյի Շահրամանյանը ծնվել է 1978 թվականին Ստեփանակերտ քաղաքում։
Կրթություն
- 1995 թվականին ընդունվել է Երևանի Գրիգոր Զոհրապի անվան համալսարանի Միջազգային տնտեսագիտություն ֆակուլտետ։
- 1998 թվականին տեղափոխվել է Արցածի պետական համալսարանի տնտեսագիտություն բաժին և 1999 թվականին ավարտել այն։
Աշխատանքային գործունեություն
- 1999-2008թթ. ծառայել է ԼՂՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությունում:
- 2008-2010թթ. աշխատել է ԼՂՀ ԿԱ Հարկային պետական ծառայությունում՝ օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնում:
- 2010-2013թթ. ծառայել է ԼՂՀ ԿԱ Արդարադատության նախարարությունում, որպես ԼՂՀ Գլխավոր հարկադիր կատարող:
- 2013 թվականին նշանակվել է ԼՂՀ ԿԱ Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետ, այնուհետև՝ քրեական հետախուզության վարչության պետ:
- 2014-2018 թթ. ծառայել է ԼՂՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությունում՝ վարչության պետի պաշտոնում:
- 2018-2020թթ. զբաղեցրել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը:
- 2018 թվականի հուլիսի 16-ի Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ:
- 2020 թվականի մայիսի 29-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար:
- 2021 թվականի հունվարի 18-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ։
- 2022 թվականի մայիսի 17-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական։
- 2023 թվականի հունվարի 10-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ։
- 2023 թվականի հունվարի 16-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար։
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 3 զավակ: