ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հայտարարել է, թե վերջին շաբաթներին իշխանությունների քննարկումները հանգել են միայն այն փաստին, որ Աղդամի ճանապարհի գործարկումն անընդունելի է մի շարք պատճառներով. «Մեկը այն է, որ իբրև միջանցք մենք ունենք մեկ ճանապարհ, որը կոչվում է Լաչինի միջանցք ու անխափան երթևեկը այդ ճանապարով պետք է վերականգնվի, դա ամրագրված է նաև 2020 թ–ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով»,- ասել է նա։
Իշխանյանի խոսքով. «Աղդամի ճանապարհով փորձելով հումանիտար բեռ հասցնել Արցախ` Ադրբեջանը հերթական սադրիչ քայլն է անում և փորձում է աշխարհին ցույց տալ, որ իբրև իրենք ամեն ինչ անում են Արցախի ժողովրդի կարիքները ապահովելու համար»։
Նա նաև նշել է, թե կա ևս մեկ նրբություն. «Ադրբեջանը փորձում է իր «Կարմիր մահիկի» միջոցով Արցախից դուրս մղել «Կարմիր խաչի» գրասենյակը, իսկ միջազգային այդ կառույցի ներկայությունը մեզ համար առավելություն է»։