Արցախ

Արայիկ Հարությունյանն ակնկալիք չունի միջազգային հանրությունից

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Փարիզի քաղաքապետի հետ տեսակապով ասուլիսին հայտարարել է, թե իրենք այլևս որևէ ակնկալիք չունեն աշխարհից ու միջազգային հանրությունից։ 

«Մենք հարգել գիտենք, բայց ծնկի գալ չգիտենք։ Պայքարելու ենք այնքան, որքան հնարավորություն ունենանք, չնայած այլևս որևէ ակնկալիք չունենք աշխարհից, գերտերություններից, միջազգային կառույցներից, բայց մենք շարունակելու ենք։ Հազարամյակներով ժառանգված արժանապատվությունը մեզ համար ավելի կարևոր է»,– նշել է Հարությունյանը։