Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է Արցախի ՊՆ-ն։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 28-ին` ժամը 19:20-ից 20։55֊ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Ասկերանի և Մարտակերտի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հայտարարությունում։