Արցախ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են Լաչինի միջանցքում արցախցիների ձերբակալության պատճառը

Ադրբեջանական զլմ-ները հայտնում են, որ Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում ձերբակալվել են 3 հայ երիտասարդներ` 2021թ. մի տեսանյութում ադրբեջանական դրոշի վրայով քայլելու և պղծելու պատճառով։ Ըստ «Ինտերֆաքսի», բոլոր 11 ֆուտբոլիստների նկատմամբ հայտարարված է հետախուզում։

Հիշեցնենք, այսօր Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող, 2001թ. ծնված Ալեն Սարգսյանին։