Արցախ

Լաչինի միջանցքում ձերբակալված երեք ֆուտբոլիստները 10 օր կմնան բանտում. ադրբեջանական ԶԼՄ-ներ

Ադրբեջանական զլմ-ներում տեղեկատվական արտահոսքեր են շրջանառվում, որ այսօր Լաչինի անցակետում ձերբակալված 3 ֆուտբոլիստները 10 օր կմնան բանտում, որից հետո կարտաքսվեն Հայաստան։

Հիշեցնենք, ըստ ադրբեջանական կողմի, նրանք ձերբակալվել են նախկինում մի տեսանյութում ադրբեջանական դրոշի վրայով քայլելու և պղծելու պատճառով։