Լուրերը, թե Արցախում առաջիկա 3 օրերին ալյուր չի մատակարարվելու, կեղծ են
Արցախ
26 Օգոստոսի, 22:20
Առաջիկա օրերին հացի արտադրամասերին մատակարարվելու է որոշակիորեն կայուն ծավալի ալյուր՝ չնվազեցնելով նախորդ օրերի արտադրության ծավալները, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Լուրերը, թե իբր առաջիկա երեք օրերին ալյուր ընդհանրապես չի մատակարարվելու, կեղծ են։ Թեև տարբեր խնդիրներ կան հունձի կազմակերպման, ցորենի անհրաժեշտ ծավալի, ալրաղացների գործունեության և վառելիքի հասանելիության հետ կապված, այնուամենայնիվ առաջիկա օրերին հնարավոր է լինելու պահպանել ալյուրի մատակարարման ու հացի արտադրության ծավալների կայուն մակարդակը՝ առնվազն վերջին օրերի չափով»,- ասված է հայտարարությունում:
Հետևեք մեզ Telegram-ում