Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2023

USD387.36

EUR405.83

RUB3.96

Երևան 20 ℃

Рус Eng

Արցախում բուժհաստատությունների աշխատողների սոցիալական խնդիրները որոշակիորեն մեղմելու հանձնարարականներ է տրվել

Արցախ

26 Օգոստոսի, 14:00

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը տեղեկացրել է. «Արցախում գործող բուժհաստատությունները Արցախի հանցավոր շրջափակման ողջ ընթացքում և հիմա բավականին մեծ աշխատանք են կատարել և շարունակում են կատարել մեր ժողովրդին բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Այդ աշխատանքը հատկապես բարդ ու ծանր է, երբ չկան պատշաճ բուժօգնության համար անհրաժեշտ պայմաններն ու պարագաները:

Այս ամենից զատ բուժաշխատողները շարունակում են իրենց վրա կրել նաև սոցիալ-կենցաղային այն ծանրությունը, որը պատուհասել է Արցախի ժողովրդին:

Նկատի ունենալով, որ բուժաշխատողների դեպքում առաջնահերթը նրանց մասնագիտական գործունեությունն է և դրանք հավելյալ խոոչընդոտներից ու խնդիրներից զերծ պահելու հրամայականը, ուստի իմ կողմից այսօր տրվել են որոշակի հանձնարարականներ՝ ուղղված բուժհաստատությունների աշխատողների սոցիալական խնդիրները որոշակիորեն մեղմելուն»:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը