Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին, այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։
Հանդիպմանը կարևորվել է ՆԳՆ դերն ու նշանակությունը երկրում պետական ինստիտուտների բնականոն աշխատանքն ապահովելու և ներքին անվտանգության ու համերաշխության պահպանման գործում: