Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2023

USD388.89

EUR405.22

RUB3.96

Երևան 22 ℃

Рус Eng

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է ՆԳ նախարարին

Արցախ

22 Օգոստոսի, 17:04

Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին:

Հանդիպմանը կարևորվել է ՆԳՆ դերն ու նշանակությունը երկրում պետական ինստիտուտների բնականոն աշխատանքն ապահովելու և ներքին անվտանգության ու համերաշխության պահպանման գործում:

Կարեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Ազգային ժողովի և համապատասխան հանձնաժողովների հետ: ՆԳ նախարարը վստահեցրել է, որ ՆԳ համակարգը, հատկապես Ոստիկանությունը, ամեն ջանք գործադրելու է հանրային  անվտանգությունն ապահովելու և անօրինականություններն ու սանձարձակությունները զսպելու ուղղությամբ:

Հատուկ քննարկման նյութ է դարձել ԱՀ քաղաքացիական պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր:

Հանդիպմանը ներկա էր ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը