ԱՀ ՊԲ-ից հայտնում են. «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումների կողմից, ադրբեջանական դիրքերի ու հաղորդակցման ուղիների նկատմամբ դիտարկման ու հսկման նպատակով տեղադրվել են տեխնիկական միջոցներ և որոնք իբր օգոստոսի 21-ին ճնշվել են ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հերթական ապատեղեկատվությունն է»։