Արցախ

Ադրբեջանի ԶՈՒ-ն Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է հրադադարը

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 22- ին, ժամը 06:00-ից 07։00֊ն ընկած ժամանակահատվածում սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ 

Հայկական կողմում տուժածներ չկան։

Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։