Արցախ

Ադրբեջանական զինուժը կրկին կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ

ԱՀ ՊԲ-ից հայտնում են, որ օգոստոսի 22- ին, ժամը 12:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք։

Հայկական կողմում կորուստներ չկան։

Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։