Արցախ

ՊԲ ստորաբաժանումները Շուշիի շրջանում տեղաշարժ չեն կատարել. Արցախի ՊՆ

ՊԲ ստորաբաժանումները Շուշիի շրջանում տեղաշարժ չեն կատարել. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 21-ին՝ ժամը 19:45-ի սահմաններում Շուշիի շրջանում փորձել են դիրքերի բարելավման նպատակով կատարել տեղաշարժ, ինչը իբր թե կանխվել է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն  է։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն։ 

«Ակնհայտ է, որ պարբերաբար կեղծ լուրեր տարածելով՝ Ադրբեջանի ՊՆ֊ն փորձում է հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումները և տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա սադրանքների համար»,- ասված է հաղորդագրությունում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական