Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպ Հայաստանում Եվրոպական միության առաքելության կենտրոնակայանում կարևոր զրույց է ունեցել ՀՀ–ում ԵՄ առաքելության (EUMA) ղեկավար Մարկուս Ռիտերի հետ սահմանին և Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ–ում Գերմանիայի դեսպանատնից։
«Գերմանիան ՄՔԴ-ի վճռին զուգահեռ աջակցում է Լաչինի միջանցքով ազատ, բաց երթևեկությանը՝ ԼՂ-ի բնակչությանը մատակարարումներով ապահովելու համար»,– ասված է դեսպանատան հրապարակման մեջ։