Արցախ

Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է ԱԽ քարտուղարին

Օգոստոսի 17-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահը ընդունել է ԱՀ ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանին:

Կողմերը քննարկել են հանրապետությունում առկա խնդիրները, այդ թվում անվտանգային  իրավիճակին առնչվող հարցեր:

Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել կազմակերպչական աշխատանքների թերացման և արտախորհրդարանական որոշ ուժերի անհեռատես ու պետական անվտանգությանը վնաս հասցնող քայլերին։

Դավիթ Իշխանյանը կարևորել է  հրատապ հարցերի օրակարգով  ԱԽ նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին:

Մեկնարկած հանդիպումների շարքը, ըստ ԱԺ նախագահի, նպատակ է հետապնդում վերականգնելու միջհամագործակցային կապը օրենսդիր, գործադիր և դատական մարմինների, ինչպես նաև հանրապետությունում գործող տարբեր կառույցների հետ: