Օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն արտակարգ նիստում կքննարկվի Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի խաղաղ բնակչությանը պարտադրված լիակատար շրջափակման հետևանքով առաջացած վատթարացող հումանիտար իրավիճակը:
Արցախի ԱԳՆ-ն նշում է, որ այս նիստի արդյունքները կդառնան միջազգային դերակատարների արդյունավետության ցուցիչը։