Արցախ

Արցախի գործող եկեղեցիներում միասնական աղոթք է հնչեցվել

Օգոստոսի 12-ին, Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում երեկոյան ժամերգության ընթացքին տեղի է ունեցել շաբաթապահքն ամփոփող միասնական աղոթք։

Աստվածամոր Վերափոխման տոնի նախօրեին Ստեփանակերտի Մայր տաճարում  եկեղեցու բազմաթիվ հավատավորներ միասնական աղոթք են բարձրացրել առ Աստված Արցախի համար։

Միասնական աղոթքին ներկա է եղել նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը` տիկնոջ և դստեր հետ,  Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք։