Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակումը և Լեռնային Ղարաբաղի անմարդկային շրջափակումն անդառնալի վնաս է հասցնում ԼՂ բնակիչներին։ Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ մեկնաբանելով այս պահին Երևանում բուժվող Արցախի բնակչի մասին Euronews–ի ռեպորտաժը։
«Եվ դրա հետևում սրա նման 120 հազար իրական մարդկային պատմություններ կան, նրանցից յուրաքանչյուրը տառապում է հայրենիքից, ընտանիքից, այն ամենից, ինչ նրանք սիրում են, զրկված լինելու ցավից», - գրել է նա։