Ադրբեջանական տելեգրամյան ալիքները տարածել են այսօր առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի լուսանկարը։
Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նրան մեղադրում է «հանցավոր խմբավորում» ստեղծելու մեջ, որն իբր մասնակցել է «1991 թվականի դեկտեմբերի 21-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ադրբեջանցիների դեմ կատարված հանցագործություններին»։