Արցախ

Ադրբեջանի կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրն այս պահին անհայտ է․ Արցախի ՄԻՊ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։  Այս մասին հայտնում է ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Հարազատներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառուի մոտ չէ։ Այս պահին ճակատագիրը անհայտ է։

Դեպքի վերաբերյալ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից շարունակվում է փաստերի հավաքագրումը»,- նշել է Ստեփանյանը։