Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ բանակի ղեկավարության խորհրդակցություն է անցկացվել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Հանդիպմանը վերլուծվել է օպերատիվ իրավիճակը ադրբեջանա-հայկական սահմանին։
Հաղորդվում է, որ Հասանովը ԱՀ ՊԲ–ին մեղադրել է Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը ճնշելու մեջ և հանձնարարել է ապահովել օդանավերի անվտանգությունը։
Հասանովը նաև հանձնարարականներ է տվել անձնակազմի կողմից զենքի և ռազմական տեխնիկայի տիրապետման, «Սու-25 ՄԼ» գրոհային ինքնաթիռի կրակային հնարավորությունների ուսումնասիրության և մարտական առաջադրանքներում դրա արդյունավետ օգտագործման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Արցախի ՊՆ-ն հերքել է, թե ճնշել են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը: