Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը վաղը հրաժարականի դիմում կներկայացնի իր պաշտոնից։
«Սիրելի´ հայրենակիցներ
Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին:
Մինչև վերջին շունչս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը և նրա ժողովրդին: Աստված պահապան Հայաստան աշխարհին:
Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում»,- այս մասին ասվում է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարության մեջ: