Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեն տեղեկացնում ենք, որ վաղվանից Ստեփանակերտի կենտրոնական շուկայում պետական տեսչությունների կառավարման կոմիտեն շուկայի կազմակերպիչ իրավաբանական անձի հետ միասին կիրականացնի ոչ միայն վերահսկողություն, այլ նաև հսկողություն` առավոտյան ժամը 9։00-ից մինչ շուկայի աշխատանքների ավարտը:
Կոմիտեի համապատասխան տեսչության աշխատակիցները կիրականացնեն աշխատանքներ տեղական առկա սակավ մթերքի վաճառքի գների կարգավորման ուղղությամբ, իսկ այլ միրգ-բանջարեղենի վաճառքով զբաղվող իրավաբանական անձանց նկատմամբ կիրականացվի վերահսկողություն` հերթապահ խմբերով դիտարկումների միջոցով։
«Կոչ ենք անում քաղաքացիներին ապահովել նաև պատշաճ հանրային վերահսկողություն և կոմիտեի 50-99 թեժ գծի համարին զանգահարել խախտումներ նկատելուն պես»,- ասված է հայտարարությունում: