Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի առանձնատան խուզարկությունից հետո նրան միանգամից 3 մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ու թմրամիջոցներ պահելու համար։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոյանը։
Նրա խոսքով՝ Բալասանյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
Հիշեցնենք՝ երեկ դատարանը մերժել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը։
Հայկ Մագոյան