Արցախ

Արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում Ասկերան-Ակնա ճանապարհին

Արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում Ասկերան-Ակնա(Աղդամ) ճանապարհին՝ իրենց բողոքն արտահայտելով բրյուսելյան բանակցություններից հետո Եվրամիության խորհրդի նախագահ  Շարլ Միշելի հայտարարության հետ կապված, որտեղ նշվել էր Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հավասարապես Աղդամով մարդասիրական մատակարարումներ ապահովելու համար։ 

Հիշեցնենք՝ Միշելը թե Լաչինի միջանցքով, թե Ակնայով (Աղդամ) տարբերակներն էլ կարևոր էր համարել և խրախուսել էր մարդասիրական փոխադրումները երկու կողմերից էլ՝ բնակչության կարիքներն ապահովելու համար, նաև ողջունել էր ԿԽՄԿ-ի կողմից տեղափոխությունների վերսկսումը։

Հայկ Մագոյան