Դատարանը մերժել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին Radar Armenia-ին տեղեկացրեց Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
Հուլիսի 13-ին Վիտալի Բալասանյանին պատկանող առանձնատանը խուզարկություն կատարելու ընթացքում վերջինս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է արտահայտել իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ԱԱԾ մի խումբ աշխատակիցների հասցեին: