Արցախ

Արցախի նախագահը միանում է նստացույց անող քաղաքացիներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ դիմում է ծայրահեղ միջոցի և միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց անող քաղաքացիներին։

«Սա լրացուցիչ ճիգ ու ահազանգ է միջազգային գործնական ուշադրություն գրավելու, միջազգային հանրությանը հորդորելու  կատարել ստանձնած պարտավորությունները, մղելու ակտիվ ու անհապաղ գործողությունների։

Եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ բնականոն հուն, կդիմենք ավելի կոշտ գործողությունների։

Արցախի և նրա ապագայի բանալին հայ ժողովրդի ձեռքում է»,- հայտարարել է Արայիկ Հարությունյան։