Արցախ

Ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Ներքին Սզնեք համայնքում քաղաքացիական անձանց ուղղությամբ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  հուլիսի  15- ին  ժամը 10։00-ի սահմաններում  փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել  ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։
Այս կերպ  Ադրբեջանի Պն- ն փորձում է հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ. հուլիսի 15-ին Ժամը 09:50-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք համայնքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ:
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

     
Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։