Արցախ

Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում կիրառել է 82 մմ տրամաչափի ականանետ․ Արցախի ՊՆ

Հուլիսի 14-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ։

Հայկական կողմում կորուստներ չկան։

Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։