Ստեփանակերտի կենտրոնական Վերածննդի հրապարակում սկսվել է համաժողովրդական հանրահավաքը։ Այս մասին նախօրեին իր ուղերձով տեղեկացրել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ նշելով, որ պետք է այսօր բոլորը հավաքվեն և միասին որոշեն հետագա անելիքները։
«Հարգելի՛ արցախցիներ, մենք զիջելու, լքելու Արցախ չունենք,Արցախում ապրելը ոչ թե իրավունք, այլ պարտականություն է: Սա գրված ու չգրված օրենք է, սա երդում ու պատասխանատվություն է: Եվ ուրեմն՝ բոլորս մեկ մարդու պես այլևս սկսում ենք մեր գոյության պահպանման, մեր համազգային իրավունքների պաշտպանության համաժողովրդական խաղաղ պայքարը: Վաղը, առավոտյան ժամը իննին բոլորս հավաքվում ենք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ միասին կորոշենք մեր հետագա անելիքները»,- ուղերձում ասել էր Գուրգեն Ներսիսյանը։
Ըստ պետնախարարի՝ գոնե այս անգամ և այս իրավիճակում Արցախում մեկնարկող համաժողովրդական շարժումը իր անհրաժեշտ արձագանքը կստանա Մայր Հայաստանում և Սփյուռքում։