Արցախ

Վիտալի Բալասանյանի ձերբակալման իրավաչափությունը բողոքարկվում է դատարանում

ԼՂ ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ձերբակալման իրավաչափության հետ կապված բողոք է ներկայացվել դատարան. այս մասին հայտարար է Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

«Ժամը 13։00-ին դատական նիստ է նշանակված»,- հայտնել է փաստաբանը։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Ստեփանակերտում ձերբակալվել էր ԼՂ նախկին ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Այնուհետև գլխավոր դատախազությունը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ Ասկերանի բնակիչ Ա. Բ.-ին նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74,5 մլն դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն գումարն օգտագործվել է ոչ նպատակային, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս: